67 ընտանիքների «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բազմահարկերից  կտեղափոխեն Երեւանի նորակառույցներ: Հունիսի 14-ին շինարարությունը ղեկավարող Գաբրիել Արաբյանը լրագրողներին ասաց, որ Երեւանի Հարավարեւմտյան թաղամասում՝ օդանավակայանի  ճանապարհին կառուցված շենքերը պատրաստ են բնակեցման:

Յուրաքանչյուր ընտանիքի համար բնակմակերեսը 10%-ով ավելին է ներկայիս ունեցածից: Վերաբնակեցումը կսկսվի հուլիսի 1-ից:

Վերաբնակեցման երկրորդ փուլը նախատեսված է դեկտեմբերին. եւս  97 ընտանիքներ կտեղափոխվեն:  Նրանց մի մասը բազմահարկերում են ապրում, մնացածի վիճակը ծայրահեղ է. մի քանի տասնյակ ընտանիքներ հանրակացարանի սենյակներում են ապրում՝  3-5 հոգով 13,5քմ-ում:

Այդ ընտանիքները կստանան  40- 64 քմ մակերեսով բնակարաններ: Բացի դրանից,  օդանավակայանի աշխատակիցները կապահովվեն  անվճար տրանսպորտով՝ տնից աշխատանքի վայր եւ հետադարձ ուղղությամբ: 

6 նոր շենքեն ունեն ջեռուցում եւ միացված է անհրաժեշտ ողջ ենթակառույցը, այդ թվում նաեւ՝ ինտերնետը: Շենքերն ունեն ջրի   բաքեր:

Նշենք, որ նոր շենքերի կառուցումն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության եւ Արգենտինայի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության միջեւ կնքված կոնցեսիոն պայմանագրում, որը կառավարում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 2002 թ.-ից:  Հին շենքերը կքանդվեն վերաբնակեցումից հետո:

Նախագիծն իրականացվում է Վերանորոգման եւ զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի եւ Գերմանիայի DEG բանկի աջակցությամբ: Շինարարության համար  ներդրվել էր 13 միլիոն դոլար: