Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է, ամենատարածված հանցագործությունը գողությունն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր` հունիսի 14-ին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«2009թ. գողությունների թիվը եղել է 14 300, 2010թ.՝ 15 500, 2013թ.  հանցագործությունների թիվը նվազել է՝ հասնելով 11 700-ի: Հանցագործությունների տեսակներից ամենատարածվածը Հայաստանում գողությունն է, երկրորդը՝ մեքենայի առեւանգումը: Բայց վտանգ կա, որ  ապագայում կարող են աճել կոմպյուտերային հանցագործությունները, երտասարադները շատ համակարգչային գիտելիքներ են ձեռք բերում եւ տիրապետում են համացանցին: Հայաստանում շատ քիչ են սեքսուալ բռնությունները եւ ինքասպանությունները»,- ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ մեր հարեւան երկրներից ամենավտանգավորըՎրաստանն է, հետո՝ Ադրբեջանը: