Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարոտախտով է խոսում Վանո Սիրադեղյանի ժամանակների մասին, ինչպես էր նա պայքարում հանցավոր աշխարհի դեմ։
«Վանո Սիրադեղյանը մի ճիշտ բան է արել, քսանչորս ժամ էր տալիս գողերին, ասում էր՝ կամ երկրից գնացեք, կամ էլ սկսում եք բիզնեսով զբաղվել, թողնում եք հանցավոր գործունեությունը»,- այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ահարոն Ադիբեկյանը:
NEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք այսօր մեզ պետք են Վանո Սիրադեղյանի նման մարդիկ, Ահարոն Ադիբեկյանը հստակ չպատասխանեց.
«Այստեղ անձի խնդիր չի, այլ վերաբերմունքի խնդիր է. պետք է կտրուկ քայլեր կատարել: Մեզ պետք է մարդ, որն ունակ է հասկանալու հանցագործին եւ կարող է երբեմն ոչ պոպուլյար, ոչ օրենքի խիստ սահմաններում գործել»:
Լրագրող Թերեզա Ասատրյանն էլ նկատեց, որ այսօր հանցավոր աշխարհի դեմ արդյունավետ չեն պայքարում՝ բացահայտում են փոքր հանցագործությունները, բայց խոշոր եւ լուրջ հանցագործներն այդպես էլ անպատիժ են մնում. «Եթե անգամ բացահայտվում են խոշոր հանցագործությունները, չեն բացահայտվում դրանք դրդողները, որոնք պետք է իրականում հասավար պատիժ կրեն»։





























