ՌԴ-Ուկրաինա-ԵՄ եռակողմ բանակցությունները Կիեւում գազի հարցի շուրջ ավարտվել են անարդյունք, կշարունակվեն հունիսի 15-ի առավոտյան, հայտարարել է Ուկրաինայի Էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը:

«Այսօր յուրաքանչյու կողմ հանդես եկավ առաջարկով, որոնց մասին տեղյակ եք, լուծում չեն գտել: Ուստի եվրահանձնակատար պարոն Էթինգերի առաջարկով վաղն առավոտյան նախատեսված է շարունակել բանակցությունները»,- ասել է Պրոդանը լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի դիրքորոշումն է կառուցողական լուծում գտնել բանակցություններում եւ գազի ոլորտում թույլ չտալ իրավիճակի սրում:

«Գազպրոմն» ուկրաինական կողմից սպասում է 1,9 մլրդ դոլարի փոխանցում մինչեւ հունիսի 16-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00, հակառակ դեպքում Ուկրաինայում գազի մատակարարման համար կանխավճարի ռեժիմ կսահմանվի: