Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղ 28 փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: 

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: