ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստուգել է № 167 ռազմածովային զորամասի սուզանավերի անձնակազմի պատրաստականությունը: Բացի դրանից, նախագահը անձամբ է կառավարել № 748 սուզանավի ընթացքը եւ գովել անձնակազմին հմտության համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Նշելով, որ Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ-ն ներկայումս մեծ ուշադրություն է դարձնում սուզանավերին, Կիմ Չեն Ընը հրամայել է «արդիականացնել եւ ամրացնելդ կայանները»:
ԿԺԴՀ-ի ղեկավարը նշել է ջրասուզորդների քաղաքական եւ գաղափարական պատրաստվածության անհրաժեշտությունը, որոնք «ապահովում են կուսակցության եւ հեղափոխության պաշտպանությունը` ԿԺԴՀ-ի ափերից հեռու հսկայական օպերատիվ տարածքներում».
Կիմ Չեն Ընը հրահանգել է բարելավել ջրասուզորդների կենցաղային պայմանները, նվիրել նրանց մի քանի հեռադիտակ եւ ինքնաձիգ, ինչպես նաեւ լուսանկարվել է նրանց հետ:





























