Ռուսաստանը նախազգուշացրել է Մոլդովային Եվրամիությանը ինտգրվելու դեպքում հնարավոր ռիսկերի առաջացման մասին: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչեւը:

«Մոլդովան չի կարող համադրել երկու կարգավորող համակարգերը՝ ԱՊՀ-ն եւ ԵՄ-ը: Նա ստիպված է ընտրություն կատարել: Եթե ընտրությունը եվրոպական համակարգի օգտին լինի, ապա ԱՊՀ-ի համակարգը այլեւս հարմար չի կրող լինել: Մենք այդ մտավախությունը հաղորդել ենք Մոլդովայի մեր գործընկերներին, սակայն նրանք համոզված են, որ կարող են խուսափել խնդիրներից եւ խոստացել են համապատասխան հավաստիքներ ներկայացնել», - ասել է Լիխաչեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուս քաղաքական գործիչը ընդգծել է, որ Ռուսաստանի տեսակետը պրագմատիկ է, եւ կապված է չէ Մոլդովայի քաղաքական ընտրության հետ. խոսքը միայն տնտեսական ռիսկերի մասին է, որոնք կրում է ինչպես Մոլդովան, այնպես էլ Ռուսաստանը: Լիխաչեւը հիշեցրել է, որ ԱՊՀ-ի ազատ տնտեսական գոտու մասին գործող համաձայնագիրը Մաքսային միությանը իրավունք է վերապահում գործարկել սեփական շուկայի պաշտպանության մեխանիզմները այն դեպքում, երբ ԱՊՀ անդամ-երկրներից որեւէ մեկը երրորդ կողմի հետ ազատ առւետրի գոտի ստեղծելու որոշում է կայացնում:

Բացի այդ, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման դեպքում Մոլդովա ն մաքսային, տրանսպորտային կարգավորման, սանիտարական եւ միգրացիոն վերահսկողության  հարցերով կարող է կանգնել մեկը մյուսին հակասող պարտավորությունների առաջ:

Հիշեցնենք, որ ԵՄ-հետ Մոլդովայի համաձայնագրի ստորագրումը նախատեսվում հունիսի 27-ին: