Սիրիայի Համա նահանգի դատախազ Այման Դակակը հայտարարել է, որ համաներման մասին երկրի նախագահ Բաշար Ասադի 2014թ. թիվ 22 հրամանագրի համաձայն, արդեն 130 բանտարկյալներ ազատ են արձակվել: Նա հավելել է, որ գործերի մանրամասն ուսումնասիրությունից հետո ազատ արձակվածների թիվը կավելանա: Նահանգապետ Հասան Խալաֆն ազատ արձակված քաղաքացիներին կոչ է արել վերադառնալ բնականոն կյանքին՝ խոստանալով օգնել աշխատանքի տեղավորման հարցում: Այս մասին հաղորդում է Սիրիայի Պետական հեռուստատեսությունը:
Իր հերթին, Հասակե նահանգի դատախազ Նասեր Ադ-Դելին տեղեկացրել է, որ համաներման մասին հրամանագրի համաձայն, ազատ է արձակվել 65 բանտարկյալ: Հոմսի դատախազ Հալեդ Ան-Նաջարն էր սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության թղթակցին հաղորդել է, որ ազատ են արձակվել եւս 37 բանտարկյալներ: Հալեպի նահանգապետ Իբրահիմ Հիլալի տեղեկացմամբ էլ, շրջանում 240 բանտարկյալի ազատ արձակման մասին:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունիսի 3-ի նախագահական ընտրություններում հաղթանակելուց անմիջապես հետո հերթական համաներման մասին հրամանագիր է ստորագրել: Այն չի վերաբերվում միայն նրանց, ովքեր իրենց հայրենակիցների արյունն են թափել:





























