Ի տարբերություն Չինաստանին ռազմական արտադրանք մատակարարելուն`  ՌԴ-ի հետ Իսրայելի պաշտպանական գործարքները ԱՄՆ-ի հետ հատուկ համաձայնեցման կարիք չունեն: Չնայած դրան` Իսրայելը հաշվի է առնում իր մերձավոր դաշնակցի շահերը:

Defense News կայքը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրները, նշում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառ դարձած Ուկրաինայի հակամարտության պատճառով Իսրայելի ռազմական արդյունաբերությունն արդեն միլիարդ դոլարի եկամուտ է կորցրել:  Ըստ աղբյուրի` այդ գումարը զգալիորեն կարող է աճել, եթե իրավիճակն Ուկրաինայում առաջիկայում չկայունանա:

Կայքը նշում է, որ Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցությունը սառեցնելու պատճառով, Իսրայելը ոչ միայն փողեր է կորցնում, այլեւ Մոսկվայի քաղաքականության վրա ազդելու  լծակ, որի շնորհիվ ավելի վաղ հաջողվել էր չեղյալ հայտարարել Իրանին ՀՕՊ С-300 համակագերի մատակարարումը, փոխանցում է «Ռոսբալտը»: 

Ըստ Defense News-ի` Իսրայելն ամբողջությամբ կկատարի իր պարտավորությունները ՌԴ տարածքում` Searcher  անօդաչու սարքերի համատեղ արտադրության գործարքի վերաբերյալ, սակայն Heron-1 անօդաչու սարքը Ռուսաստանի հետ համատեղ արտադրելու նոր պայմանագիր չի ստորագրվելու: Պամանագրի արժեքը գնահատվում է միլիարդ դոլար: