Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հունիսի 15-ից դադարեցվել են Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Ասլանյանի լիազորությունները:
Նախագահի հրմանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 12-ի եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր ԱՍԼԱՆՅԱՆԻ լիազորությունները 2014 թվականի հունիսի 15-ից համարել դադարած»:





























