Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա:

Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը:

Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի հանձնաժողովներում, ինչպես նաեւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ Չեխիայի Սենատի փոխնագահի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաեւ Չեխիայի առաջին փոխարտգործնախարարի հետ:

Նախատեսվում է քննարկել խորհրդարանական համգործակցության ակտիվացման եւ համատեղ գործերին առնչվող խնդիրներ: