Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-36 ավտոճանապարհի Իջեւան-Գանձաքար հատվածում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջեւան-Գանձաքար ավտոճանապարհի 5-րդ կմ-ում այրվում է «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող 961 ԼՏ 57 համարանիշի ավտոկռունկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.27-ին, մարվել՝ 10.38-ին: Այրվել է ավտոկռունկի կռունկի հատվածը:





























