ՌԴ քաղաքացի, 58-ամյա Լյուդմիլա Հ.-ն, հունիսի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ 2003 թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ ս/թ. հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տնից իր բացակայության հանգամանքից, ննջասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելով եւ պատուհանը բացելով` գողացել են գորգ, սառնարան, անկողնային պարագաներ եւ այլ տնտեսական ապրանքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նախկինում դատված, 42-ամյա Կարապետ Կ.-ն:

Ըստ Կարապետ Կ.-ի հայտարարության` գողոնը մասամբ գտնվում է իր տանը:

Կատարվում է նախաքննություն: