Գարնանը Ռուսաստանն առաջին անգամ իրականացրել է «Պատյան» զենիթա-հրթիռային համալիրի նոր՝ գերձայնային հրթիռի փորձարկումները: Այս մասին հայտարարել է «Բարձր ճշգրտությամբ համալիրներ» հոլդինգի ղեկավար Ալեքսանդր Դենիսովը:

Գերձայնային հրթիռների ստեղծման ուղղությամբ Ռուսաստանն աշխատում է վերջին տասնամյակում: Գրեթե բոլոր զենիթա-հրթիռային համալիրներն արդեն գործարկում են գերձայնային հրթիռներն առավելագույն՝ 3-4 ձայնային արագությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ, հիմա աշխատանքներ են տարվում՝ մինչեւ 5-7 ձայնային արագության հասնելու համար:

«Այս ուղղությամբ աշխատանքները զգալիորեն առաջընթաց են ապրել եւ նախագծման փուլից անցել են փորձարարական մշակման եւ բնական փորձարկումների փուլ: Այս տարվա ապրիլին այդ հրթիռով առաջին ցուցադրական կրակոցներն են արձակվել»,- հայտարարել է Դենիսովը:

Այս տարի «Աշուլուք»-ում առաջին անգամ «Պատյան» զենիթա-հրթիռային համակարգի մարտական կրակոցներն են իրականացվել բարձր ճշգրտությամբ զենքի թիրախ-նմանակի ուղղությամբ: