Ղարաբաղի ազատագրման կազմակերպության մի խումբ ակտիվիստներ Բաքու հայ խորհրդարանականների այցի դեմ բողոքի ակցիա են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» պարբերականը: Ակցիան կայացել է Four Seasons հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել են հայ պատգամավորները: Ոստիկանությունը ցրել է ակցիայի մասնակիցներին եւ նրանցից խլել պաստառները:
Հիշեցնենք, որ հունիսի 16-18-ը Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-ռոութ» 86-րդ սեմինարը՝ նվիրված Հարավային Կովկասին: Հայաստանից սեմինարին մասնակցում են ԱԺ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:































