Լիտվան փորձում է աջակցել հարեւան պետությունների հետ բարեկամական հարաբերությունների քաղաքականությանը, ուստի այնպիսի ծայրահեղ քայլը, ինչպիսի պատժամիջոցն է, ժամանակավոր որոշում է: Այդ մասին հունիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ են Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները իրական եւ արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի ոչ այդքան կտրուկ քայլեր ձեռնարկելը:

Լիտվացի դեսպանը չի կարծում, որ այսօր աշխարհում կտրուկ տնտեսական միջոցառումները գործնական բնույթ են կրում: «Ես ներկայացնում է ԵՄ-ի 28 պետությունների միայն մեկը: Մենք, ինչպես եւ Հայաստանը, փոքր երկիր ենք: Դուք լավ հասկանում եք, որ լուծում գտնելը հեշտ չէ, քանի որ կան տարբեր շահեր եւ տարբեր պատմական փաստեր: Մենք փորձում ենք հավասարակշռված քաղաքականություն վարել», - նշեց Էրիկաս Պատրիկասը:

Հարցին, արդյոք տուժել է լիտվական տնտեսությունը պատժամիջոցների հետեւանքով, դեսպանն ընդգծեց, որ Լիտվան արդեն շատ տարիներ առեւտրային հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ: «Ուստի մեր արդյունաբերողները այլընտրանքներ են փնտրում եւ կտրուկ փոփոխություններ դեռ չեն նկատվում», - ընդգծեց դեսպանը: