Հայ պատգամավորների աշխատանքի հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանում փոքր ու միջին բիզնեսի աշխատանքների ռեժիմի բարելավումն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ եթե նախորդ տարիներին օրակարգում գերակշռում էին մշակութային եւ մարդասիրական խնդիրները, ապա վերջին 2 տարիներին, գլխավոր հարցերից մեկը դարձել է տնտեսությունը:

«Այս տեսանկյունից, Հայաստանի եվրասիական ինտեգրացիան մեր լուրջ քննարկումների առարկա է: Մենք հասկանում ենք, որ այն Հայաստանի համար բացում է Եվրասիական միության 270-միլիոնանոց շուկան եւ ուզում ենք, որ այդ միությանը միանալու պայմանները փոխընդունելի լինեն»,-ընդգծել է Նաղդալյանը: