Հայաստանի կենսաթոշակային օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները իշխող կոալիցիայի մեջ չգտնվող խորհրդարանական քաղաքական ուժերի քառյակին չեն բավարարում: Այդ մասին հունիսի 16-ին լրագրողներին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական դաշինքի ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ քառյակը անընդունելի է համարում կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունները, մասնավորապես այն, որ դրանք պարտավոր են միայն քաղծառայողների համար, իսկ մասնավոր հատվածում կամավոր կլինեն մինչեւ 2017թ. հուլիսը: «Մեզ համար աննդունելի է քաղաքացիների բաժանումը երկու, եւ նույնիսկ 3 խմբի, եւ դրա հիման վրա տարբերակումը: Մենք կողմ ենք սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգին եւ նման ձեւաչափով համաձայն ենք ցանկացած բարեփոխումների»,- ընդգծեց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-23 արտահերթ խորհրդարանական նիստի ընթացքում Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ էր մտցրել «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքում՝ ժամանակավորապես սառեցնելով պարտադիր վճարումները: Համաձայն սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման, թոշակային համակարգի վերջնական տարբերակը պետք է մշակվի եւ ներկայացվի օրինագծերի նոր փաթեթում մինչեւ  սեպտեմբերի 30-ը: