Հայաստանի խորհրդարանի ոչ կոալիցիոն չորս կուսակցությունները դեմ են հանդես գալիս էլեկտրաէներգիայի թանկացմանը: Այդ մասին հունիսի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողններին հայտնել է Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ղեկավար  Լեւոն Զուրաբյանը քառյակի հանդիպման արդյունքների հիման վրա (ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես»):

Նրա խոսքով՝ քառյակի ներկայացուցիչները համաձայնել են, որ անպատասխանատու եւ հակաիրավական է թանկացման պատճառները սպառողների ուսերին դնել:

Նշենք, որ հունիսի 17-ին խորհրդարանում էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ հասարակական լսումներ տեղի կունենան:

Օգոստոսի 1-ից Հայաստանում 1 կՎտ/ժ-ի դիմավ էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով: Նման որոշում է կայացրել Հայաստանում հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը՝ հիմնավորելով էլեկտրակայանների եւ «Էլցանցերի» պարտավորություններով արտասահմանյան վարկերի մարման համար: