Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին կներկայացնի Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձեւի թարմացված նախագիծ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նրա խոսքով՝ քննարկումներից հետո, ռուսական կողմը որոշում է ընդունել  հարստացնել բանաձեւի տեքստը՝ դրանում ավելացնելով մարդասիրական տարրեր:

Անցյալ շաբաթ Ռուսաստանն Ուկրաինայի արեւելքում բռնության դադարեցման մասին բանաձեւի նախագիծ տարածեց, սակայն մի շարք երկրներ պահանջեցին դրանում ներառել Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: