Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների համակարգումը: 

«Պյոտր Պորոշենկոն նշել է, որ իշխանությունն ամբողջությամբ վերակառուցելու հասարակական պահանջը շարունակում է մնալ արդիական», — ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Բացի դրանից, քննարկվել են Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրինագծի վերաբերյալ նախագահի նախաձեռնությունները:

«Այս օրինագիծն ամբողջությամբ համապատասխանում է իշխանության ապակենտրոնացման մասին մեր նախաձեռնությանը եւ Դոնբասում մեր խաղաղ ծրագրի կարեւոր բաղադրիչն է», - ընդգծել է նա: