Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստին  արգելել է Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, հայտնել է Գերագույն ռադայի կողմից առաջին փոխվարչապետ նշանակված Վիտալի Յարեման` ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում:

Յարեման հիշեցրել է, որ ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից նախագահ նշանակված Ալեքսանդր Տուրչինովը հրաման էր ստորագրել` ՌԴ-ի հետ ռազմական բնագավառում համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ Կիեւի որոշումը Մոսկվայի համար անսպասելի չէ:

Ի պատասխան Ուկրաինայի իշխանությունների որոշման` ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Facebook-ի իր էջում գրել է, որ դեռեւս հունիսի 10-ին արդյունաբերության նախարարությունը ռազմարդյունաբերական համալիրում Ուկրաինայից ռազմական արտադրությունն ամբողջությամբ ներմուծելու ծրագիր էր ներկայացրել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ըստ ռուս փորձագետների` ռազմարդյունաբերության ոլորտում  Ռուսաստանի եւ Ուկրաինայի համագործակցության խզման պատճառով կտուժեն 79 ուկրաինական եւ 859 ռուսական պաշտպանական ձեռնարկություններ: