Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը Ադրբեջանի անդամակցությունը միանգամայն հավանական է, կարծում է ռուս նախարար Իգոր Սլյունյայեւը:
«Եվրասիական տնտեսական միությունը ռազմավարական ծրագիր է` ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական տիրույթում: Այդ պատճառով էլ ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը միանգամայն իրական հեռանկար է, ես չէի բացառի իրադարձությունների նման զարգացումը», — ընդգծել է նա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում պայմանագիր էին ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին:




























