Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին ընդունել է նոր կառավարության երդումը, փոխանցում է Reuters-ը:
Նշվում է, որ ներքին գործերի եւ պաշտպանության նախարարները պահպանել են իրենց պաշտոնները, արտգործնախարարությունն այլ դիվանագետ է գլխավորել:
Ավելի վաղ Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլյաբը հայտարարել էր, որ Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տալիս` երկրի նոր նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի պաշտոնին անցնելու հետեւանքով:





























