ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է հորդանանցի դիվանագետ, արքայազն Զեիդ Ռաադ Զեիդ ալ Հուսեյնի նշանակումը մարդու իրավունքների հարցով հանձնակատարի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջադրել էր Կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, աջակցել էին ԳԱ 193 անդամ երկրների անդամները։

ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ արքայազն Զեիդը  աշխատանքի կանցնի օգոստոսին, երբ լրանան ներկայիս գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյի (ՀԱՀ) լիազորությունները:

Ելույթ ունենալով ԳԱ-ի նիստին` հորդանանցի դիվանագետը ընդգծել է, որ ինքը «Ասիայից եւ մահմեդական ու արաբական աշխարհից առաջին գերագույն հանձնակատարն է»: Ըստ նրա` սա արտացոլում է  աշխարհի այս հատվածում մարդու իրավունքների ապահովմանը հասնելու միջազգային հանրության վճռականությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: