ԱՄՆ-ն եվրոպացի դաշնակիցների հետ խորհրդակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ, հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդին:
«Մենք արդյունավետ աշխատում ենք այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինեն նոր պատժամիջոցները եւ ում դեմ են ուղղվելու»,- հայտարարել է Նուլանդը:
Ըստ նրա՝ այժմ աշխատանք է տարվում էներգետիկ, բանկային հատվածում եւ պաշտպանական ոլորտում պատժամիջոցների շարքի կիրառման ուղղությամբ:
Բացի այդ, ՌԴ-ին մեղադրելով Ուկրաինայի հարավ-արեւելքում դաշնայնացման կողմնակիցներին սատարելու համար՝ նա հայտարարել է, որ «ակնհայտորեն վերջին շաբաթ իրավիճակի լուրջ վատթարացում է դիտվում»,- հայտնում է gazeta.ru-ն:




























