Կառավարությունն այսօր՝ հունիսի 17-ին,. արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
Արտահերթ նիստը հրավիրել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Թե ինչ փոփոխություններ է առաջարկում Հովհաննես Մանուկյանը, նախարարության լրատվական ծառայությունից չհայտնեցին՝ նշելով միայն, թե նիստից հետո ամեն ինչ պարզ կլինի:
Նշենք, որ նիստը փակ է լինելու լրագրողների համար:





























