NEWS.am-ի տեղեկություններով քիչ առաջ Արմավիրի Նորապատ գյուղում` երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել` որսորդական հրացանի կրակոցից մահացած:

Դեռ հայտնի չէ` տեղի ունեցածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն: Երիտասարդին հայտնաբերել են իրենց տան տարածքում, տանը կամ տանը կից շինությունում, տեղը դեռ հստակ չի նշվում:

NEWS.am-ին հասած տեղեկություններով՝ նա ռուսական սահմանապահ զորքերի լվացքատան պետն է, անունը՝ Գագիկ, 27 տարեկան: Մանրամասները ավելի ուշ: