ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին շարունակել Ուկրաինա գազի մատակարարման բանակցությունները: Ամերիկայի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է արձագանքի Եվրամիության առաջարկած «ազնիվ եւ խելամիտ» փոխզիջումային առաջարկություններին, հաղորդում է DW-ը՝ վկայակոչելով AFP-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիսի 16-ին դադարեցրել է գազի մատակարարումը Ուկրաինա եւ հայտարարել, որ պատրաստ է աշխատել ուկրաինական կողմի հետ բացառապես կանխավճարով: Այսպիսով, գազի մատակարարման բանակցությունները տապալվել են:
Միեւնույն ժամանակ, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը նախազգուշացնում է Եվրամիություն գազի մատակարարման «հնարավոր խանգարումների» մասին:




























