Միջազգային վճարային Visa համակարգը, որն ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել է սպասարկել ռուսական մի շարք բանկերի քարտերի սպասարկումը, անընդունելի է համարում «Ազգային վճարային համակարգի մասին» ռուսական օրենքում գոյություն ունեցող ապահովագրական ներդրման մասին պահանջը: РИА Новости-ի տեղեկացմամբ, համակարգը չի բացառում ռուսական շուկայից հեռանալու հնարավորությունը:

Ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Ազգային վճարային համակարգի մասին» օրենքում գոյություն ունեցող այդ պահանջի շուրջ Visa-ի դիրքորոշումը չի փոխվել:

«Օրենքում այդ փոփոխությունների ընդունումից հետո մենք բազմիցս հայտարարել ենք, որ ապահովագրական ներդրման մասին պահանջն անընդունելի է եւ դուրս է այն ամենի շրջանակից, ինչ մենք կցանկանայինք անել»,- վստահ են ընկերությունում:

Միաժամանակ, Visa-ն հայտարարում է, որ ակտիվորեն աշխատում է ռուսական կառավարության հետ՝ նպատակ ունենալով փոխշահավետ լուծում գտնել օրենքի փոփոխության հարցում:

Հարկ է նկատել, որ ներկայում ռուսաստանցիների բանկային քարտերի ճնշող մեծամասնությունը սպասարկվում է միջազգային վճարային Visa (61%) եւ MasterCard (31%) համակարգերում: