Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը գործնականում համընկնում է մնացյալ «քառյակի» տեսակետի հետ: Այդ մասին անանուն մնալու պայմանով մասնավոր զրույցի ընթացքում NEWS.am-ին հայտարարեց կուսակցության անդամ ձեռնարկատերերից մեկը: «Նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, իհարկե, դեմ են նոր համակարգին», - հայտարարեց նա:
Նրա ձեռնարկությունում երիտասարդները քիչ են, սակայն բոլորը կուտակային վճարումներից հրաժարվելու դիմում են ներկայացրել, եւ նրանց դիմումները ընդունվել են:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոչ իշխանական քառյակի («Ժառանգություն», «ՀՅԴ դաշնակցություն», ՀԱԿ, ԲՀ) հանդիպման ընթացքում ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարել էր, որ քառյակը նախկինի պես պարտադիր կենսաթոշակային վճարումների, ինչպես նաեւ աշխատատեղից կախված տարբերակումների (պետական - մասնավոր) դեմ է հանդես գալիս:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները ժամանակավորապես դադարեցնում են պարտադիր կուտակային վճարումները: Նոր օրինագիծը քննարկվելու է հունիսի 18-ին նախանշված Հայաստանի կառավարության արտահերթ նիստում:





























