Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ մի խումբ արշավորդներ բարձրացել են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Սբ. Սպիտակավոր» եկեղեցի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել կունգ ամենագնացը:

Ժամը 19.50-ի դրությամբ հրշեջ-փրկարարները 8 քաղաքացիների տեղափոխում են անվտանգ տարածք: