Երեւանում հունիսի 16-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Անդրանիկի փողոցի թիվ 28 շենքի վերելակում շենքի բնակիչներից մեկի հետ վերելակ է մտել անհայտ քաղաքացին եւ իր մոտ եղած դանակի սպառնալիքով հափշտակել նրա զարդերը:

Սակայն նա այդքանով չի բավարարվել, նա պահանջել է պայուսակը: Երբ բնակչուհին իրենց հարկ հասնելուն պես դիմադրել է ու աղմուկ բարձրացրել, բնակարանից դուրս է եկել նրա հայրը, փորձել բռնել հանցագործին, սակայն վերջինս դանակով հարվածներ է հասցրել նրան՝ կրծքավանդակի շրջանում պատճառելով վնասվածքներ:

Դանակի հարվածներ ստացած տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահորղը դիմել է փախուստի: