ՌԴ Սախալինի մարզի Սինեգորսկ ավանում Փողոց դուրս եկած ռուսաստանցի կինը կարողացել է բռնել 5-րդ հարկի պատուհանից ընկնող չորսամյա որդուն:
Երեխան ողջ է, սակայն ուղեղի ցնցում եւ մի թեթեւ արնահոսություն է ունեցել, նա վերակենդանացման բաժանմունքում է, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Երեխայի մայրը պատմել է, որ երեխային քնեցնելուց հետո դուրս է եկել փողոց` 17-ամյա դստերը զանգահարելու: Լսելով որդու ճիչերը` վերեւ է նայել եւ նկատել, թե ինչպես է բաց պատուհանից նայում երեխան: Տղան ցած է ընկել: Կինը կարողացել է մեղմացնել երեխայի անկման թափը, սակայն նրան չի հաջողվել գրկում պահելփոքրիկին:
Միջադեպի հանգամանքները պարզվում են, կատարվում է ստուգում:




























