Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

«Նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Անդրադարձել են նաեւ Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի հնարավորությա թեմային», — ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Բացի դրանից, Ռուսաստանի նախագահը իր անհանգստությունն է հայտնել Լուգանսկի մարզում ռուսաստանցի լրագրողների զոհվելու  կապակցությամբ եւ ընդգծել հակամարտության գոտում լրատվամիջոցների ներկայացուցիչների պաշտպանության անհրաժեշտությունը, նշվում է Պուտինի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Պորոշենկոն իր հերթին Պուտինին ասել է, որ Ուկրաինան հեռուստատեսության զոհված աշխատակիցների մահվան հետաքննություն կանցկացնի։

Հիշեցնենք, հունիսի 17-ին Լուգանսկում  զոհվել էին թղթակից Իգոր Կոռնելյուկը եւ ձայնային ռեժիսոր Անտոն Վոլոշինը: