ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որտեղ կոչ է անում հետաքննել Ուկրաինայի արեւելքում լրագրողների սպանությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:

Դիվանագետը կարդացել է հայտարարության տեքստը.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են անում մանրամասն հետաքննել բռնության կիրառման բոլոր դեպքերը, այդ թվում լրագրողների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Համառուսաստանյան պետական հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման ընկերության թղթակից Իգոր Կոռնելյուկը մահացել է Լուգանսկում ականանետային հրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահացել է նաեւ նրա գործընկեր Անտոն Վոլոշինը: