Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ չի հավատում «Ալ-Կաիդա»-ի՝ Աֆղանստան վերադառնալու հնարավորությանը։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ Իրաքում ընթացիկ հակամարտության նման իրավիճակը չի կարող կրկնվել Աֆղանստանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Քարզայի խոսքով՝ ամերիկյան «ահաբեկչության դեմ պատերազմը» պետք է հարվածեր ոչ թե աֆղանական բնակավայրերին, այլ երկրից դուրս գտնվող հենակետերին։
Վերլուծաբանները կարծում են, հեռացող նախագահը, այդ կերպ Պակիստանում թալիբների հենակետը նկատի ունի։
Քարզայը հրաժարվել է ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանում մնալու մասին համաձայնագիրը ստորագրել, սակայն նախագահի երկու թեկնածուները հավաստիացնում են, որ ընտրվելու դեպքում անմիջապես կստորագրեն այն։





























