Պետական դումայում Ռուսաստանի եւ Կուբայի միջեւ տիեզերական ոլորտում, այդ թվում նաեւ՝ ԳԼՈՆԱՍՍ համակարգի դիֆերենցիալ ճշգրտման եւ մոնիթորինգի կայանների ստեղծման մասով համագործակցության նոր օրինագիծ է մտցվել։

«Համաձայնագիրը բխում է Ռուսաստանի Դաշնության շահերից եւ կապված է Կուբայի Հանրապետության տարածքում ԳԼՈՆԱՍՍ համակարգի դիֆերենցիալ ճշգրտման եւ մոնիթորինգի կայանների ստեղծման անհրաժեշտության հետ», - ասվում փաստաթղթում, հաղորդում  է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ օրինագիծը մտցվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ Ռոսկոսմոսի կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օրինագծի գործունեության կառավարական հանձնաժողովը հաստատել էր «Խաղաղ նպատակներով հետազոտությունների եւ տիեզերական տարածության օգտագործման մասին Ռուսաստանի եւ Կուբայի կառավարությունների միջեւ համաձայնագրի վավերացումը»։