ՆԱՏՕ-ն պետք է հոգ տանի սեփական տարածքում անվտանգության մասին, հայտարարել է Պետդեպի Եվրոպայի եւ Ասիայի գործերով պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նուլանդը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կուժեղացնեն պաշտպանունակությունը. Այդ մասին որոշում կկայացվի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի գագաթաժողովում: Բացի այդ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով romadske.tv-ն:
Նուլանդը նաեւ հայտնել է, որ վտանգ են ներկայացնում հետխորհրդային տարածքում ռուսական ռազմաբազաները:
Ըստ նրա՝ որտեղ դրանք կան, հակամարտություններ են սկսվում:
Ուկրաինայի դեպքերն ամենամեծ մարտահրավերը դարձան Բալկանյան պատերազմի ժամանակներից ի վեր, կարծում է Պետդեպի ներկայացուցիչը:
Ըստ Նուլանդի՝ անվտանգության ուժեղացումը չպետք է կանգ առնի Եվրոպայում ՆԱՏՕ-ի սահմաններին:
«ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի ամրացնել սեփական զինված ուժերը: Եթե անվտանգության համար հարկ է ՌԴ-ի հետ անանցանելի սահման հաստատել, ապա Ուկրաինան պետք է անի դա», - նշել է Պետդեպի ներկայացուցիչը:





























