Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 131 հասցեի դիմաց, հունիսի 17-ին, ժամը 18.00-ին, թիվ 72 երթուղու միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 65-ամյա ուղեւորն ընկել է միկրոավտոբուսի դռան վրա, ստացել վնասվածք ու բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























