Մեկնարկել է Հայաստանի ԱԺ արտահերթ նստաշրջանը: Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ նստաշրջանում նախատեսում են քննարկել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում կարեւոր համարվող մի շարք հարցեր:

Աշխատանքը կանցկացվի հագեցած ռեժիմով, հավելել է նա: ԱԺ նստաշրջանի առաջին օրը կանցնի նովորական գրաֆիկով, մնացած օրերը ԱԺ աշխատանքները կսկսեն մեկ ժամ շուտ՝ 11.00-ին:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում նախատեսվում է քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նոր փոփոխությունները, ինչպես նաեւ մի շարք օրինագծեր, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսով զբաղվող սուբյեկտների համար աշխատանքային արտոնյալ ռեժիմին: