Վանաձորի Իսահակյան փողոցի եւ Իսահակյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում, հունիսի 17-ին, ժամը 23.10-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել» եւ «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի ԻՕ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























