Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 39-ամյա Միքայել Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ մեղադրանքով:

***

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հունիսի 17-ին, ժամը 22.15-ին, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1996 թ. Նարեկ Ն.-ն,

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ

որը 2012 թ. օգոստոսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի /կողոպուտ/ մեղադրանքով:

***

Հունիսի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1990 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին,

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ

որը ապրիլի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի հատկանիշներով: