Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 25 մլրդ դոլար կանխավճար կստանա Չինաստանի ազգային նավթագազային ընկերությունից (CNCP): Միջոցները կուղղվեն «Սիբիրի ուժը» նախագծի ֆինանսավորմանը: Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 55 մլրդ դոլար: Չինաստանի հետ պայմանավորվածության մասին այսօր հայտարարել է «Գազպրոմի» փոխկառավարիչ Ալեքսանդր Մեդվեդեւը:

Ինչպես արդեն հաղորդվել էր, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել է տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման 30 տարվա պայմանագիր: Վառելիքը Չինաստան կմատակարարվի Արեւելյան Սիբիրից «Սիբիրի ուժը» գազատարով: «Գազպրոմի» ղեկավարը հաղորդել է, որ հազար խորանարդ մետրի համար գազի գինը կկազմի 320 դոլար:

Ռուսական գազի մատակարարումները Չինաստան 4-6 տարի հետո կսկսվեն: