Բարձրլեռնային  «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ռուսաստանյան հրաձիգ-նռնականետների եւ ավտոմատ նռնականետների հաշվարկների դաշտային պարապմունքները: 

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պարապմունքների գլխավոր առանձնահատկությունը բարձրլեռնային  տեղանքում՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա, ստորաբաժանումների մարտական պատրաստականության կատարելագործումն է: Պարապմունքներն անցկացվում են շոգ եղանակի պայմաններում՝ +40-ից+50  աստիճան:

Զինվորների եւ սերժանտների համար գլխավոր փորձությունը կլինեն ստուգողական կրակոցները, որոնք կանցկացվեն վերջում: Կմասնակցեն ՀՌՕ-ի 150-ից ավելի զինվորներ: