Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի քաղաքապետ, «ԲՈՒԺԴ» կուսակցության  առաջնորդ Վիտալի Կլիչկոն հանդիպել է ամերիկացի գործարար եւ բարերար Ջորջ Սորոսի հետ:

Կիեւի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկրի տնտեսությունում ներդրումների ներգրավման հնարավորությունները:

Վիտալի Կլիչկոն, մասնավորապես նշել է, որ նոր մայրաքաղաքային իշխանության գլխավոր խնդիրը պետք է լինի բացությունն  ու թափանցիկությունը, որպեսզի պաշտպանվեն ներդրողների շահերն ու բացառվի կոռուպցիան:

Բացի այդ, կողմերը քննարկել են Վերակառուցման եւ զարգացման բանկի միջոցների ներգրավումը Կիեւում ներդրումային նախագծերում ներդնելու համար: