ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուաբյանն ի գիտություն է ընդունում Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը՝ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի 12 առաջարկների վերաբերյալ:

Այդս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ինքը՝ Լեւոն Զուրաբյանը:

Մեկնաբանելով Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե ի գիտություն է ընդունվել քառյակի 12 առաջարկները եւ կառավարությունն այդ առաջարկներից ոչ մեկը չի ընդունելու, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի դիտարկումը, որ եթե այդ կետերի մեջ կան կետեր, որոնք համընկնում են կառավարեւայն կամ ՀՀԿ-ի ծրագրերի հետ, ապա դրանց ընթացք կտրվի, Լեւոն Զուրաբյանը շատ հակիրճ արձագանքեց. «Ես էլ ի գիտություն եմ ընդունում Դավիթ Հարությունյանի եւ Սերժ Սարգսյանի ասածները»:

Ավելի վաղ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով քառյակի 12 առաջարկներին, նշել էր. «Եթե բացարձակապես այն տեսքով լինի, ինչ-որ ներկայացրեց քառյակը, ապա ոչ մի կետն էլ չենք ընդունելու, սակայն շատ կետեր ուղղության առումով կարող են համապատասխանել մեր որդեգրած քաղաքականությանը, սակայն ուղղության առումով զուտ»: