Թափառող եւ տանը պահվող շներին ու կատուներին գիտափորձի համար օգտագործելն արգելվում է: Այս մասին նշված է «Անասնաբուժության մասին» նոր օրինագծում, որը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հունիսի 18-ին ներկայացրեց խորհրդարանի արտահերթ նիստում: Օրինագծով նաեւ դպրոցականներին ու ուսանողներին արգելվում է գիտափորձեր անցկացնել:
Գիտափորձեր անցկացնելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է իրավասու պետական մարմնին ներկայացնել դրանց նկարագրությունն ու էությունը, ինչպես նաեւ նշել, թե երբ եւ որտեղ են խնամելու կենդանիներին, եթե դրանք չիրականանան:
Նշենք, որ օրենքին ոչ հատուկ տեխնիկական մանրամասների պատճառով (սովորաբար կանոնակարգերն ու ընթացակարգերը գրվում են կառավարության որոշումների մակարդակով) օրենքն արժանացել է ընդդիմության ծաղրին:





























