Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 153 շենքի տանիքի թիթեղները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղները (1 քմ):

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի մոտակայքում գտնվող 4 հարկանի շենքի տանիքի երկաթյա թիթեղը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ամրացրել են կախված թիթեղը (100×60 սմ):