Ռուսաստանից կապիտալի արտահոսքը 2014թ. 5 ամսվա ընթացքում կազմել է 80 մլրդ դոլար, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՝ 15 մլրդ դոլար, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:

«Ես հստակ տվյալներ չեմ կարող ներկայացնել, միայն գնահատականներ՝ մոտավորապես 15 մլրդ դոլար (արտահոսք) 2014 ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Այսինքն մենք 2014թ. 5 ամիսների ընթացքում մոտ 80 մլրդ դոլարի արտահոսքի մակարդակում ենք», - նախարարի խոսքերը մեջբերում է  «ՊՐԱՅՄ»-ը:

Ուլյուկաեւը հավելել էր, որ արժութային սվոփ գործարքները հաշվի առնելով՝ 5 ամսվա ընթացքում արտահոսքը գնահատվում է ավելի քան 60 մլրդ դոլար:

Նախարարի խոսքով՝ հունիսին տնտեսական զարգացման նախարարությունը մեծ արտահոսք է սպասում, տարեկան կտրվածքով կանխատեսումը մնում է նույնը ՝ մոտ 90 մլրդ դոլար արտահոսք: